Հայերի «Փրկության քարտեզը» կցուցադրվի Paramount Pictures –ի կինոթատրոնում
Հարավային Կալիֆոռնիայի մոտ տասը համայնքային կազմակերպությունների ջանքերով, Հոլիվուդում՝ Paramount Pictures կինոստուդիայի կինոթատրոնում, 2017թ. մարտի 5-ին տեղի կունենա «Փրկության քարտեզ (Map of Salvation)» վավերագրական ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը։
Ֆիլմը պատմում է եվրոպացի հինգ միսիոներուհիների մասին, ովքեր դարձել են Օսմանյան Թուրքիայում՝ 1915 թվականի հայերի ցեղասպանության ականատեսը եւ հրաշքով փրկված հայ կանանց եւ երեխաների համար կառուցված ապաստարանի հիմնադիրները։ Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել ԱՄՆ–ում, Գերմանիայում, Դանիայում, Նորվեգիայում, Լիբանանում եւ աշխարհի այլ երկրներում։ Ֆիլմի հեղինակը հայ կինոռեժիսոր Արամ Շահբազյանն է։
Վավերագրական ֆիլմը կցուցադրվի անգլերեն եւ հայերեն լեզուներով,– հաղորդում է Asbarez-ը։
«Փրկության քարտեզ» ֆիլմը մեծ էկրաններին դուրս կգա նաեւ ԱՄՆ այլ քաղաքներում, ինչպես նաեւ Կենտրոնական Ամերիկայում։