Գյումրիում եղբայրներ են դանակահարվել
Գյումրիում եղբայրներ են դանակահարվել, ովքեր տարբեր վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն:
Ոստիկանության լրատվական վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ նման հաղորդում ստացվել է:
««Գյումրի» ԲԿ-ից մարտի 20-ին՝ ժամը 20:45-ին հաղորդում է ստացվել, որ երկու քաղաքացի՝ ծնված 1986 և 1982 թթ., կտրած-ծակած վերք ախտորոշմամբ տեղափոխվել են բժշկական կենտրոն»,-ասաց նա, հավելելով, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:
«Գյումրի» ԲԿ-ի մամուլի ծառայությունից Tert.am-ին հայտնեցին, որ դանակահարված քաղաքացիները եղբայրներ են:
«Մարտի 20-ին շտապ բուժօգնության մեքենայով հիվանդանոց են տեղափոխվել կտրող-ծակող գործիքով վնասվածքներ ստացած քաղաքացիներ՝ Մանուկ Հ.-ի և Մանվել Հ.-ն: Մանուկ Հ.-ի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, իսկ Մանվել Հ.-ի մոտ՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, հոնքի պատռված վերքեր»,-հայտնեցին «Գյումրի» ԲԿ-ից:
Բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ նրանք անցել են բոլոր անհրաժեշտ հետազոտությունները: