Հարբած թուրքը վազելով մտել է Հունաստան
Հունաստան–Թուրքիա սահմանակետում հույն սահմանապահները ձերբակալել են սահմանը վազելով անցած Թուրքիայի մի քաղաքացու։
Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ 40–ամյա մի քաղաքացի թուրք–հունական Փազարքուլեի սահմանակետը վազելով է անցել։
Հունական կողմում զինվորականները կանգնեցրել են նրան եւ ստուգել փաստաթղթերը, որի արդյունքում պարզվել է, որ նա չի ունեցել Շենգեն վիզա եւ ցանկացել է վազելով մտնել Հունաստան։
Հույն սահմանապահները նշել են, որ ձերբակալված քաղաքացին հարբած է եղել։
Թուրքական կողմի սահմանապահներն իրենց հերթին հայտարարել են, թե իրենք նախազգուշական կրակոցներ ե արձակել, սակայն տղամարդը դրանց ուշադրություն չի դարձրել։