Հայ դաշնակահարը ճանաչվել է լավագույնը
Դաշնակահար Արմեն–Լեւոն Մանասերյանը՝ Մալթայի մայրաքաղաք Վալետեում կայացած միջազգային մրցույթում, ճանաչվել է լավագույնը։
Մրցույթի՝ եվրոպական 22 լավագույն դաշնակահարներից կազմված ժյուրին հայ վիրտուոզին է հանձնել մրցանակը՝ գավաթ եւ պատվոգիր։
Արմեն–Լեւոն Մանասերյանը ավարտել է Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը։ Ներկայումս դաշնակահարը սովորում է Բելգիայի Թագավորական կոնսերվատորիայում։