Էրդողանի ելույթի ժամանակ նրա կուսակիցը Candy Crush է խաղում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթի ժամանակ լրագրողները ֆիքսել են նախկին փոխվարչապետ, ներկայում պատգամավոր Թուղրուլ Թուրքեշին խաղ խաղալիս։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ժողովի ժամանակ կուսակցության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթի ժամանակ պատգամավորներից Թուղրուլ Թուրքեշը Candy Crush խաղն է խաղում։
Նշենք, որ Թուղրուլ Թուրքեշը նախկին կառավարության օրոք փոխվարչապետ է եղել։