Ադրբեջանի ԱԳՆ–ն կոչ է արել պայքարել հայկական սփյուռքի գործունեության դեմ
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը, Անկարայում իր ելույթի ժամանակ, կոչ է արել թուրքալեզու երկրների սփյուռքի կազմակերպություններին համատեղ պայքարել «հայերի ցեղասպանություն» տերմինի դեմ։
«Անժխտելի է հայկական սփյուռքի նպատակաուղղված գործունեությունը՝ միջազգային կազմակերպությունների, տարբեր կոնֆերանսների և նիստերի օրակարգ մտցնել իրենց հորինված պատմությունը եւ որևէ պատմական և փաստաթղթային հիմք չունեցող «ցեղասպանության» հարցը։ Օգտվելով առիթից՝ կցանկանայի Թուրքական խորհրդի անդամ–երկրների սփյուռքի կազմակերպություններին առաջարկել համատեղ գործողություններ իրականացնել թուրքական աշխարհի դեմ ուղղված հայկական քարոզարշավի դեմ»,– ասել է Մամեդյարովը։