Ռուսաստանում կապի օպերատորներին տուգանելու են կայքերը արգելափակելուց հրաժարվելու համար
ՌՈւսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը պատասխանատվություն է սահմանում կապի այն օպերատորների համար, որոնք հրաժարվում են արգելափակել Ռուսաստանում արգելված տեղեկություններ պարունակող կայքերը։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկությունների պաշտոնական պորտալում, հայտնում է Meduza –ն։
Պաշտոնատար անձանց տուգանելու են 3-5 հազար ռուբլու չափով, իրավաբանական անձ չհանդիսացող ձեռներեցներին՝ 10-30 հազար ռուբլու, իսկ իրավաբաններին՝ 50-ից 100 հազար ռուբլու չափով։
Օրենքը ուժի մեջ կմտնի հրապարակումից 30 օր անց։
Լուրեր Հայաստանից - NEWS.am