Վրատանի նախագահը պատասխանել է Լավրովի հայտարարությանը
Այս թեմայով
- Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը
- Հայաստանի ղեկավարությունը միտումնավոր փորձում է փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ. Լավրով
- Բլինքենն ու Լավրովը քննարկել են հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցը
- Լավրով․ Արևմուտքում աննախադեպ ռուսատյացություն է
Վրաստանն ապացուցել է, որ տարանցիկ միջանցք չէ թմրավաճառների եւ ահաբեկիչների համար։ Այս մասին ասել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին՝մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությունը։
Լավրովը Թբիլիսիի եւ Մոսկվայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը եւ Մոսկվայի հետ վիզաների չեղարկումը կապել է տարածաշրջանում անվտանգության խնդրի հետ։ Լավրովի կարծիքով՝ «Անդրկովկասը դառնում է երթուղի, որը փորձում են օգտագործել գրոհայիններն ու ծայրահեղականները»։
«Վրաստանը չի օգտագործվում թմրավաճառության կամ զենք վաճառելու նպատակով։ Ահաբեկչության դեմ պայքարի տեսանկյունից մեր իրավապահ մարմիններն ակտիվորեն աշխատում են, որ Վրաստանը համարավետ չլինի ոչ մի ահաբեկչական ցանցի կամ անհատի համար», — «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Մարգվելաշվիլին։
Նախագահը նշել է, որ Վրաստանը միջազգային կոալիցիայի անդամ է, որը ահաբեկչության դեմ պայքարում է ոչ թե քաղաքական հայտարարություններով, այլ իրական գործողություններով։ Ըստ Մարգվելաշվիլու՝ բացի այդ ներկայումս Վրաստանը համապատասխանում է եվրոպական վիզայի ամենաբարձր պահանջներին, այդ թվում՝ փստաթղթերի եւ սահմանների վերահսկողության հարցում։