Իսպանական քաղաքներում թոշակները բարձրացնելու պահանջով ցույցեր են ընթանում (Տեսանյութ,լուսանկարներ)
Շաբաթ Բարսելոնի փողոցներում մոտ 30 հազար մարդ, որոնց մեծ մասը թոշակառուներ են, դուրս են եկել կենսաթոշակային համակարգը պաշտպանելու համար՝ կոչ անելով բարձրացնել թոշակների չափը եւ գնողունակության անկման մասին հայտնելով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Europa Press-ին եւ Քաղաքային գվարդիային:
Ըստ գործակալության՝ ցուցարարները բողոքել են իշխող Ժողովրդական կուսակցությունից ասելով՝ «Այս գողերը գողանում են մեր թոշակները» եւ «Թոշակառուները, աշխատողները եւ ուսանողները միացել են»:
Ցույցերն անցկացվում են նաեւ Իսպանիայի այլ քաղաքներում: