Մամեդյարով․ Ղարաբաղյան բանակցությունները կակտիվանան
Այս թեմայով
- Որքա՞ն ժամանակ կպահանջվի՝ արցախցիներին բնակարանով ապահովելու համար․ Գեղամ Նազարյան
- Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհն է դարձել ազգային գործիչ Ալեք Մանուկյանի արձանը
- Այսօր Արցախյան շարժման 36-ամյակն է
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
Հայաստանում և Ադրբեջանում նախատեսված ընտրություններից հետո ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունները կակտիվանան, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը:
«Երբ համանախագահները վերջին անգամ տարածաշրջանում էին, մենք համաձայնեցինք, որ ընտրություններից հետո կշարունակենք բանակցությունները առավել ինտենսիվ ձևաչափով», - ասել է Էլմար Մամեդյարովը, հավելելով՝ արտգործնախարարների և նախագահների վերջին հանդիպումներում համանախագահները ստեղծագործ առաջարկներ են ներկայացրել՝ կարգավորումը մեռյալ կետից շարժելու համար:
Հիշեցնենք՝ մարտի 2-ին Ազգային ժողովը Արմեն Սարգսյանին ընտրեց Հայաստանի չորրորդ նախագահ, իսկ Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետի ավարտից՝ ապրիլի 9-ից հետո խորհրդարանը կընտրի նաև նոր վարչապետ:
Ադրբեջանում ապրիլի 11-ին արտահերթ նախագահական ընտրություններ են նշանակված: