Գոռ Վարդանյանը մեծ դերակատարում ունի մարզադպրոցներում մարդկանց աշխատանքի ընդունելու հարցում
«Չորրորդ իշխանությունը» գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մարզական հարցերով խորհրդական Գոռ Վարդանյանը մեծ դերակատարում ունի նաև Երևանի մարզադպրոցներում մարդկանց աշխատանքի ընդունելու հարցում:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ, վերջերս մարզադպրոցներից մեկում պահակ ընդունվելու համար դիմած քաղաքացին զարմացած հեռացել է, երբ նրան ասել են, որ մինչև Գոռ Վարդանյանը «դաբրո» չտա, չեն կարող նրան աշխատանքի ընդունել:
Ի պատասխան մեր հարցադրմանը՝ Գոռ Վարդանյանը զարմացավ. «Ո՞վ է նման բաներ ասում: Ուղղակի ուզում եմ կոնկրետ հասկանալ, քանի որ նման բան չկա»:
«ՉԻ» երկրորդ հարցադրմանը՝ «Մարզադպրոցների աշխատակիցներին ևս դուք չե՞ք ընդունում», Գոռ Վարդանյանը պատասխանեց. «Դպրոցներում կան մարզիչներ, և հնարավոր է, ինչ-որ մի մարզիչ ընդունվի կամ չընդունվի, և մենք անպայման էդ մարզիչի անձնական գործերը պետք է տեսնենք»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: