Ղարաբաղում իրավիճակի մտահոգիչ վատթարացում է գրանցվել. Զանիեր
ԼՂ հակամարտությունում իրավիճակի մտահոգիչ վատթարացում է արձանագրվել: Այս մասին Եվրոպայի հակամարտությունների վերաբերյալ քննարկման ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը:
«2016-ի ապրիլին տեղի ունեցած իրադարձությունները հանգեցրին նրան, որ մեկ տարվա ընթացքում զոհվել եւ վիրավորվել են ամենամեծ թվով զինծառայողներ ու քաղաքացիական անձինք՝ 1994-ի զինադադարից ի վեր: Ծանր հրետանու կիրառումը եւ գյուղերի գնդակոծումը մտահոգիչ նախադեպ է, եւ ռազմական գործողությունների վտանգը դեռեւս մեծ է»,-հայտարարել է Զանիերը:
ԵԱՀԿ գգլխավոր քարտուղարը հաստատել է, որ ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահները շարունակում են հակամարտության կարգավորման ուղիներ որոնել. «Դեռեւս նրանք չեն կարողացել համաձայնության հասնել վստահության ամրապնդմանն ուղղված նույնիսկ համեստ միջոցառումների կատարման հարցում: Նրանց ջանքերը օգնում են հակամարտության կարգավորմանն ուղղված երկխոսության շարունակմանը, սակայն կողմերն իրենք պետք է որոշեն օգտվել այդ հնարավորությունից»,-հայտարարել է Զանիերը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am