Աղբանոցի աշխատակիցները շրջել են 10 տոննա աղբը՝ 100 հազար դոլար արժողությամբ զարդերը գտնելու համար
Ջորջիա նահանգի Գեյնսվիլ քաղաքի բնակչուհին, որը ցանկացել է անանուն մնալ, պատահաբար աղբի մեջ է գցել 100 հազար դոլար արժողությամբ ապարանջանը եւ երեք մատանիները, հաղորդում է USA.one-ը՝ վկայակոչելով CBS News-ին:
5 աշխատակիցները տարօրինակ զանգից հետո գնացել են ոսկյա զարդերը որոնելու: Զանգահարողը խոստովանել է, որ պատահաբար է իր զարդերը նետել աղբարկղի մեջ:
Առանց կորցնելու թանկարժեք ժամանակը Հոլ շրջանի կոշտ թափոնների վերամշակման վարչութան տնօրեն ՋոնիՎիկերսը հավաքել է թիմին, որպեսզի շրջի տարածքում եղած ընդհանուր մոտ10 տոննա կշռով աղբը:
Որոնումները սկսելուց մի քանի ժամ անց աշխատակիցները գտել են վերջին պայուսակը, որտեղ էլ եղել են զարդերը: