Հույն երիտասարդների մի խումբ ցուցադրաբար հատել է Հյուսիսային Կիպրոսի սահմանը
Կիպրոսցի հույն սոցիոլոգ Օրեստիս Թրինգիդիսն ուշագրավ ֆլեշմոբ է իրականացրել հաջակցություն կղզու վերամիավորման:
Ինչպես հայտնում է «Ակօսը»` Թրինգիդիսն ու իր մի քանի ընկերներ, անտեսելով անվտանգության ուժերին, քանդել են սահմանային ցանկապատն ու անցել կղզու հյուսիսային հատված:
Երիտասարդները ձերբակալվել են, սակայն հարցաքննվելուց հետո նրանց բաց են թողել:
Հիշեցնենք, որ հունվարին Ժնևում անցկացվել են Կիպրոսի հիմնախնդրի շուրջ կղզու թուրքական և հունական հատվածների առաջնորդների միջև բանակցությունները: ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժնևյան բանակցությունները նկարագրել էր որպես առաջընթացի համար «պատմական հնարավորություն»: Կիպրոսի կղզին վերամիավորելու նախկինում արված փորձերը տապալվել են:
Բանակցությունների երկրորդ փուլում գործընթացին միացել էին Կիպրոսի անվտանգության երաշխավոր երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Հունաստանի և Թուրքիայի առաջնորդները:
Վերջերս, սակայն, թուրքական և հունական կողմերի միջև նոր լարվածություն է առաջացել Կիպրոսի խորհրդարանի կողմից Կիպրոսի միավորման մասին 1950թ. հանրաքվեի (պատմության մեջ հայտնի է որպես Էնոզիսի հանրաքվե) տարեդարձը երկրի դպրոցներում տոնելու վերաբերյալ որոշման պատճառով:
Նշենք, որ կղզին բաժանված է մնում 1974 թվականից ի վեր: