Սերգեյ Լավրովը ԼՂ հակամարտության վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել
ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովի հրավերով Մոսկվայում պաշտոնական այցով գտնվող ՀՀ ԱԳ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, ռուսաստանցի արտգործնախարարն անդրադարձավ ԼՂ հակամարտության կարգավորման հարցին.
«Մենք, իհարկե, կարծիքներ փոխանակեցինք Անդրկովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ, նեռարյալ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում առկա իրավիճակը: Ռուսաստանը հանդես է գալիս որպես այս հակամարտության հանգուցալուծման փոխշահավետ ուղիներ փնտրելու կողմնակից, որն ամբողջապես կհամապատասխանի այն փաստաթղթերին որոնք վերջին տարիներին ստորագրվել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի եռանախագահների մասնակցությամբ», - ասաց նա, վստահություն հայտնելով, որ բանակցությունները կնպաստեն հայ-ռուսական դաշնակցային և բարեկամական կապերի հետագա զարգացմանը:
Սերգեյ Լավրովը նաև նշեց, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը ԵԱՀԿ ՄԽ-ի ձևաչափից դուրս այլընտրանք չունի:
Սերգեյ Լավրովը նաև հիշեցրեց ԼՂ հակամարտության ուժային տարբերակով լուծելու անթույլատրելիության մասին, հղելով վերջերս Մյունխենում անվտանգության հարցերին նվիրված 51-րդ գագաթաժողովի շրջանակներում այդ հարցով ընդունված վերջին փաստաթղթին:
Zham.am