ՌԴ–ից C-400–ի գնման հարցում որոշակի առաջընթաց կա. Թուրք նախարար
Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքն անդրադարձել է ՌԴ–ի հետ C-400 հրթիռային կայանքների գնման բանակցություններին։
Թուրքական CNNturk–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը նշել է, թե Թուրքիայի հակաօդային պաշտպանության կայանքների կարիք ունի։ «Մենք այս պահին մեր կարիքները կարողանում ենք ապահովել ՆԱՏՕ–ի միջոցով։ Սակայն կարիք կա, որ Թուրքիան կարողանա սեփական ուժերով ապահովի իր անվտանգությունը։ Հիմնական մեր նպատակն է, որ մեր տեղական արտադրության կայանքներով ապահովենք, սակայն մինչ դրա ստեղծումը ստիպված ենք տարբեր երկրների հետ բանակցել։ Այս պահին բանակցություններ են տարվում ՌԴ–ի հետ C-400 կայանքների գնման համար։ Որոշակի առաջընթաց կա, սակայն չենք կարող ասել, որ վաղը կստորագրենք համաձայնագիրը»,–ասել է Ֆիքրի Ըշըքը։
ՀԻշեցնենք, որ «Ռոստեխի» ղեկավար Սերգեյ Չեմեզովը փետրվարի 20-ին հայտնել էր, որ Ռուսաստանն ու Թուրքիան բանակցում են Ս-400 «Տրիումֆ» նորագույն զենիթ-հրթիռային համակարգերի գնումների մասին։ «Բանակցություններն ընթանում են, հիմա մշակվում է ֆինանսավորման հարցը»,- ասել էր նա։