Ռուսական գաղութներում մեծ հակամարտություն է հասունանում. Մահմեդականներն ընդդեմ գողականների
Ռուսական գաղութներում մեծ հակամարտություն է հասունանում գողական աշխարհի օրենքներով ապրողների եւ մահմեդականների միջեւ: Վերջին տարիներին բանտերում կտրուկ ավելացել է մահմեդականների թիվը: Ապացույցներից է Տուվայում տեղի ունեցած բախումը, երբ օրենքով գող Ռուսլան Գեգեչկորին բանտի մզկիթում բախվել էր չեչնների եւ դաղստանցիների հետ: Ինչպես հաղորդում են զլմ-ները, վեճի ժամանակ Գեգեչկորին վատ էր արտահայտվել չեչենների մասին, եւ չեչեններից մեկը նրան ապտակել էր: Ըստ գողական օրենքների դա լուրջ վիրավորանք է օրենքով գողի համար, բայց այդ օրենքները չեչենների համար չեն, առավել եւս մահմեդականների համար չեն, որոնք ընդունում են միայն շարիաթի օրենքները:
Այժմ այս միջադեպը լրջորեն քննարկվում է եւ օրենքով գողերի, եւ չեչենների շրջանում, շատ հնարավոր է, որ մոտ ժամանակներս բախումները կրկնվեն,- գրում է «Росбалт»-ը:
Top-News.am