Չկարողանալով կատարել տնային հանձնարարությունը՝ աշակերտուհին ոստիկանություն է դիմել
Օհայո նահանգում ոստիկանը 10-ամյա աղջնակին օգնել է կատարել մաթեմատիկայից տնային հանձնարարությունը, հաղորդում է BBC-ն։
Տնային հանձնարարությունը կատարելիս բարդությունների հետ առնչվելով Լենա Դրեյփերը Facebook-ի միջոցով կապվել է Օհայո նահանգի Մարիոն քաղաքի ոստիկանության հետ։ Աղջիկը ոստիկաններին խնդրել է օգնել իրեն։
«Տնային հանձնարարության հետ ես խնդիրներ ունեմ։ Չէի՞ք կարող ինձ օգնել» - գրել է նա։
«Լավ, կոնկրետ ինչո՞ւմ» - նրան պատասխանել է լեյտենանտ Բի Ջեյ Գրուբերը։
Լեյտենանտ Գրուբերը օգնել է աղջկան եւ օրինակներով բացատրել, թե ինչպես պետք է լուծել մաթեմատիկական խնդիրը։
Լենայի մայրը՝ Մոլին, նամակագրությունը տեղադրել է Facebook-ում։ Դրանից հետո մի քանի հոգի լեյտենանտի պատասխանների մեջ սխալներ են գտել։ Նա ճիշտ չի նշել օրինակում մաթեմատիկական գործողությունների կարգը։
Մարիոնի ոստիկանության համար այս դեպքը փառքի ակնթարթ է դարձել՝ չնայած իրենց աշխատակցի սխալներին։ Ոստիկանությունում ենթադրում են, որ դա վկայում են այն մասին, որ բնակչության վստահությունն իրենց նկատմամբ աճում է։
Մոլլիի գրառումը ավել քան 2,3 հազար օգտատեր է «լայքել»:
Տեղի պարբերականներից մեկի հետ հարցազրույցի ժամանակ Լենան ինքը ասել է, որ հասկանում է, որ միշտ չի կարելի հուսալ ոստիկանությանը՝ տնային հանձնարարությունները կատարելու հարցում։ Սակայն նա այլ ծրագիր ունի։ «Այդ ժամանակ ես կզանգահարեմ որսորդներին ու ուրվականներին», - ասել է նա։