Էրդողանը սպառնում է մտնել Աֆրին և հասնել մինչև Մանբիջ, որտեղ ամերիկյան զորքեր կան
Այս թեմայով
- Մարտի 31-ին կայանալիք ընտրություններն ինձ համար վերջինն են լինելու․ Էրդողան
- Էրդողանը հայտարարել է, որ կշարունակի Կիպրոսի հյուսիսային հատվածի ճանաչման ջանքերը
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիայի զինուժը կարող է ցանկացած պահի մտնել Սիրիայի հյուսիսային՝ հիմնականում քրդերով բնակեցված Աֆրինի շրջան:
«Մեր զորքերն այժմ շրջապատել են այդ տարածքը, և ցանկացած պահի կարող ենք ներխուժել», - հայտարարել է Էրդողանը:
Չնայած Արևմուտքի ու ՆԱՏՕ-ում Թուրքիայի դաշնակից Միացյալ Նահանգների քննադատությանը՝ Էրդողանը նաև պնդել է, որ Անկարան ոչ միայն շարունակելու է շաբաթներ առաջ սկսված այս ռազմական գործողությունը, այլև ընդարձակելու է այն մինչև Իրաքի սահման:
«Այսօր մենք Աֆրինում ենք, վաղը կլինենք Մանբիջում, որպեսզի մաքրենք ահաբեկիչներին», -ասել է նա՝ իշխող կուսակցության հետ հանդիպման ժամանակ:
Ի տարբերություն Աֆրինի, Մանբիջում նաև ամերիկյան զորքեր են տեղակայված, որոնք պնդում են, թե թուրքական բանակի հարձակման դեպքում կարող են հակահարված տալ: