ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ճշտեք թե քանի հոգի է գրանցված ձեր բնակարանում կամ տանը
Իսկ դու գիտե՞ս, թե իրականում քանի հոգուց է բաղկացած քո ընտանիքը ընտրությունների նախաշեմին:
Հ.Գ. Ես նոր պարզեցի, որ մեր ընտանիքը 5–հոգանոց չէ, այլ 8:
***
Սլաքով նշված մարդիկ մեր ընտանիքի հետ կապ չունեն, բայց հաշվառված են մեր հասցեում: Ու ամեն ընտրության ավելանում պակասում են:
Լևոն Իգիթյանի ֆեյսբուքյան էջից
Խմբ- Մի ծուլացեք: Մտեք http://www.elections.am/, որից հետո շատ հեշտությամբ կգտնեք ՀՀ ընտրողների ռեգիստր պատուհանը: Սեղմեք նրա վրա եւ http://www.elections.am/votersreg/ այստեղ բացված պատուհանում նշեք ձեր հասցնե եւ կպարզեք, թե քանի հոգի է գրանցված ձեր տանը կամ բնակարանում: Սխալ նկատելու դեպքում շտապեք այդ մասին հայտնել եւ պահանջել ուղղել սխալը ձեր ընտրատեղամասում կամ ընտրատարածքում: Մի ծուլացեք: Ավելին, ձեր հարեւանին, հարազատին, ազգականին, դպրացական ընկերոջը, կուսընկերոջը եւ խնամիներին եւս հորդորեք ճշտել, թե իրենց տան վրա քանի հոգի է գրանցված: Թույլ մի տվեք, որ ձեր կյանքը ավելի վատը դառնա: