Ինչու են հայերը գնում Ռուսաստան
Այս թեմայով
- Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին բանտում մահացել է
- Սիրիայում ՌԴ–ի հետ հակասությունը C-400–ների վրա չի ազդի
- Ռուսաստանը Թուրքիային կոչ է անում խստորեն կատարել Իդլիբի վերաբերյալ Սոչիի համաձայնագիրը․ Լավրով
- Ռուսաստանի հետ համատեղ հերթապահությունը կսկսվի մոտ ժամանակներս.Թուրքիայի պաշտպանության նախարար
Պաշտոնական տեղեկությունների համաձայն, միջին հաշվով յուրաքանչյուր տարի Ռուսաստանում թմրանյութերի օգտագործման հետեւանքով մահանում է ութ հազար մարդ:
Բացի այդ նույն աղբյուրների համաձայն, թմրանյութերը հիվանդանոց են հասցնում 35 հազար մարդու, որոնց կյանքը հնարավոր է լինում փրկել գերջանքերի արդյունքում:
Իսկ պաշտոնական տեղեկությունից կան անկախ աղբյուրներ, որոնք նշում են, որ թմրամոլության հետեւանքով մեկ օրում միջին հաշվով Ռուսաստանում մահանում է 14-28 տարեկան 500 հոգի, իսկ տարեկան մոտ 200 հազար:
Հարբեցողությունը միջին հաշվով մեկ տարում Ռուսաստանում խլում է 400 հազար մարդու կյանք:
Այսպիսով, միայն թմրամոլության եւ հարբեցողության հետեւանքով Ռուսաստանում յուրաքանչյուր տարի մահանում է 600 հազար մարդ:
Մեկ այլկ աղբյուրի համաձայն, թմրանյութերից միջին հաշվով մահանում է ոչ ութ հազար, ոչ էլ 200 հազար, այլ 70 հազար մարդ:
Այսպես, թե այնպես պատկերը սարսափելի է եւ մտահոգիչ, հատկապես, եթե հաշվի առնենք, որ Հայաստանից արտագաղթի հիմնական ալիքը ուղղված է դեպի Ռուսաստան:
Top-News.am