Թրամփի ավագ խորհրդականը ԵՄ–ն «մարող կառույց» է անվանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդական Սթիվեն Բենոնը ԵՄ–ն «մարող կառույց» է անվանել,– հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Այս մասին նա ասել է Գերմանիայի դեսպան Պիտեր Վիթիգի հետ հանդիպման ժամանակ։
Բենոնի խոսքերով՝ ԵՄ–ն ունի մի շարք թերություններ։ Նա նաեւ ավելացրել է, որ ԱՄՆ չի կարծում, որ ԵՄ փլուզումը կբերի ինչ–որ լուրջ հետեւանքների։ Աղբյուրներից մեկը նաեւ հաղորդել է, որ Գերմանիան եւ Եվրամիության իր գործընկերները պետք է պատրաստվեն ԱՄՆ–ի ոչ բարեկամական քաղաքականությանը։
Ավելի վաղ, սենատոր Ջոն Մաքքեյնը Արիզոնայից՝ քննադատել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդական՝ Սթիվեն Բենոնի ընդգրկումը ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդում։