Թրամփը մտադիր է Ռուսաստանի հետ գործարք կնքել
Այս թեմայով
- Թրամփը աշխարհը փրկել է միջուկային պատերազմից
- Պուտին. Ռուսաստանը կոշտ կպատասխանի իր տարածքի դեմ ոտնձգության փորձերին. մենք կփշրենք նրանց ատամները
- 1 տարում` շուրջ 10 միլիոն ռուբլի. Կրեմլը հրապարակել է Պուտինի եկամտի հայտարարագիրը
- Իրավապահները Դոնալդ Թրամփին հասցեագրված ռիցին թույնով ծանրոց են առգրավել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կփորձի Ռուսաստանի հետ «գործարք» կնքել ահաբեկչության դեմ պայքարի եւ տնտեսության հարցերով,- հաղորդում է РИА «Նովոստին»` նախագահի մամլո քարտուղար Շոն Սպայսերի հայտարարությունը։
«Նա պարզ ասել է, որ եթե կարողանա Ռուսաստանի հետ գործարքի գնալ, ինչն այդպես էլ չի հաջողվել նախկին ղեկավարներին, ապա հենց այդպես էլ կվարվի, իսկ եթե չկարողանա, ուրեմն այդպես չի վարվի։ Բայց ինքը կփորձի։ Ես կարծում եմ, որ որպես գործարար եւ բանակցող նրա հաջողությունը պետք է դիտարկել որպես դրական նշան, որ նա կարող է դա անել»,– ասել է Սպայսերը։
Նա նաեւ նշել է, որ եթե ԱՄՆ կարողանա Ռուսաստանի հետ ընդհանուր դիրքորոշում գտնել ԻՀ եւ ահաբեկիչների դեմ պայքարելու, ինչպես նաեւ տնտեսության աճի հարցերում, ապա նրանք հենց այդպես էլ կվարվեն։
Սպայսերը ավելացրել է, որ եթե դա բխում է ԱՄՆ շահերից, ապա Թրամփը կհասնի այդ գործարքին։
Ավելի վաղ, Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի անդամ Օլեգ Մորոզովը հայտարարել էր, որ Ռուսաստանի պատրաստակամությունը՝ երկխոսելու ԱՄՆ–ի հետ, պատրաստակամությունը քննարկելու ուկրաինական ճգնաժամը եւ դրա լուծման ուղիները, չի նշանակում, որ Ռուսաստանը Վաշինգտոնի հետ «շուկայական» գործարքի գնալու ցանկություն ունի ։
Top-News.am