Բագրատյանը նույնիսկ առաջարկում է ձեզ գնդակահարել (Տեսանյութ)
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում հայտարարեց, որ այն տոտալ անվստահությունը, որ կա երկրում՝ դա փաստ է.
«Սակայն ԿԸՀ, ԱՎԾ նկատմամբ անվստահությունն անսահման է։ Դուք փորձե՞լ եք հասկանալ, թե ինչու ձեր տրամադրած թվերին հանրությունը չի հավատում։ Պատասխանը մեկն է` քանի որ դրանք իրականությանը չեն համապատասխանում։ Դուք ասում եք ներկայացված օրենքը համապատասխանեցվել է միջազգային ստանդարտներին, մինչդեռ միակ ստանդարտը, որ պետք է համապատասխանեցնել օրենքը, իրականությունն է։ Մարդիկ լքում են ՀՀ-ն, դուք տալիս եք կասկածելի թվեր։ Ասում եք` 2.6 տոկոս գնաճ է, անհարմար է, ծիծաղելի է, պարոն Մնացականյան։ Միգուցե Ձեր օրենքի վրա գրեիք` այսինչ օրենքի փոփոխությունները վիրտուալ ՀՀ համար։ Որոշ ժամանակ առաջ Հրանտ Բագրատյանը առաջարկեց ձեզ գնդակահարել, սակայն ես չեմ դա չեմ առաջարկի. ես գիտեմ, որ դուք պրոֆեսիոնալ եք, սակայն կա ընտրություն` կամ մնալ այդպիսին, կամ դառնալ կամակատար։ Նույնիսկ, երբ ճիշտ թիվ եք ներկայացնում, դրան էլ չեն հավատում, քանի ու շատ եք խաբել»։
Մանրամասները՝ A1plus.am-ի տեսանյութում: