Ադրբեջանի ԿԸՀ-ն պաշտոնապես գրանցել է Ալիևին որպես նախագահի թեկնածու
Այս թեմայով
- ԵԱՀԿ-ն հրապարակել է Ադրբեջանի նախագահական ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցը
- Ադրբեջանում ընտրախախտումների մասին բարձրաձայնած միջազգային դիտորդները կանչվել են ԱԳՆ
- Ադրբեջանի ընդդիմությունը նախագահական ընտրությունների արդյունքները չի ճանաչում
- Ադրբեջանում մեկնարկել են նախագահական ընտրությունները. պայքարում է 8 թեկնածու
Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես գրանցել է երկրի գործող նախագահ Իլհամ Ալիևին որպես ապրիլի 11-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների թեկնածու, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել էր գործող նախագահի և ևս 14 մարդու առաջադրումը որպես թեկնածու: Ալիևին առաջադրել է «Նոր Ադրբեջան» կուսակցությունը: Մի շարք ընդդիմադիր կուսակցություններ, մասնավորապես՝ «Ազգային խորհուրդը», «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը և «Մուսավաթը» հայտարարել են ընտրությունները բոյկոտելու մասին:
Նախընտրական արշավը սկսվում է մարտի 19-ին և կավարտվի ապրիլի 10-ին: