Այսօր՝ 24 ապրիլի 2024թ., 00:00
Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց Զեկույց. Իրավապաշտպան կազմակերպությունները Հայաստանում ոստիկանության չարաշահումների աճ են արձանագրում Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման․ Արշակ սրբազան Օրենք խախտողները Երևանում՝ Կառավարությունում նստած են. Բագրատ Սրբազան Ոսկեպար - Կիրանց ճանապարհը շարունակում է փակ մնալ. սպասում են Մհեր Գրիգորյանի այցին Կանաչ տարածքները բարելավում են աղիքների և մաշկի միկրոբիոմի կազմը Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակից մնալ, կարծում եմ՝ այնտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են ՌԴ-ի դերը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման գործում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը ԿՀՎ տնօրեն. Առանց ԱՄՆ-ի օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում մինչև տարեվերջ WhatsApp-ում արհեստական բանականության գործառույթ կներդրվի․ ի՞նչ է այն անելու Էդ խեղճ մարդիկ ի՞նչ են անում, երկու կոպեկ փող են աշխատում․ քաղաքացի Խանութներում 30 տարեկան բարետես աշխատող են ուզում․ Բարետես եմ, բայց 30 տարեկան չեմ․ առևտրական 3 ելույթ «նախկին» Փաշինյանից՝ բռնությունն արմատախիլ անելու մասին ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ» Իսրայելի կողմից Իրանին հարվածելու թիրախը եղել է Սպահան քաղաքի մոտ գտնվող ավիաբազան Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան Փորձում են այնպես անել, որ հայերը մոռանան Արցախի կորստի մասին՝ ջնջելով «Արցախ» անունը ժողովրդի հիշողությունից Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը Մենք հետևողական ենք լինելու, սա չի կարող մնալ անհետևանք․ Լևոն Քոչարյանը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Փաշինյանի՝ տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին օրերին Իրական արդարությունն այն է, որ ԼՂ-ից տեղահանվածները վերադառնան․ Բրեդ Շերման Իսրայելը հարվածել է Իրանին. լրատվամիջոց Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին Սրանց «թեթև» ձեռքով շատ արագ մոտենում է անվերադարձի կետին․ Մհեր Մելքոնյան Հագեցնող սնունդը նվազեցնում է քաղցրեղենի ցանկությունը Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում Չափազանց բարդ տնային աշխատանքը վնասում է երեխաներին Սպորտ դիտելը ակտիվացնում է ուղեղում պարգևատրման համակարգը Վրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ Միլլեր Խաղաղ օվկիանոսում հայտնաբերվել են ավելի քան 50 նոր տեսակի օրգանիզմներ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս Ղազարյանին Անընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը, Կոբախիձե Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին (տեսանյութ) Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան ինքը պետք է բանակին ապահովի կենդանի ուժով․ Ստոլտենբերգ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց ԵՄ-ն ի գիտություն է ընդունում ԼՂ-ից ռուսական զnրքերի դուրսբերման մասին հայտարարությունը Վայոց ձորում կողաշրջվել է իրանական համարանիշերով բեռնատարը Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով Հայաստանը 2023-ին կոնյակի ամենախոշոր մատակարարն է Ռուսաստանին ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ հայրենիք, եթե ապահովվի նրանց անվտանգությունը. ՌԴ ԱԳՆ Ժողովրդավար և խաղաղ հայ ժողովուրդը բախվում է իր ամենամութ օրերը հիշեցնող սպառնալիքների․ կոնգրեսական 5 անձ է կալանավովել խոշոր չափի հափշտակության դեպքով Սանահինցիները «կանկախանան» Կիրանցի արոտավայրերը, այգիները, Ոսկեպարի խմելու և ոռոգման ջրի ակնունքները հայտնվելու են թշնամու վերահսկողության ներքո. Զեկույց Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Օսկանյանին սպասելիս Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 Այս իշխանության խոսքի հանդեպ նրանք հավատ չունեն այլեւս եւ որոշել են սպասել քայլերին Փաշինյանը խոսել է Ալիևի հետ ինչ-որ «բանավոր պայմանավորվածության» մասին Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում» Շատերը ռուսների հեռանալը պարտություն կընկալեն. Մարկեդոնով Հերթն Անահիտ Ավանեսյանինն է ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին երկիրը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ Գիտնականները պարզել են, թե ինչ ազդեցություն է ունենում անառողջ նախաճաշը դպրոցականների առաջադիմության վրա Honda-ն ներկայացրել է Ye էլեկտրական մեքենաների նոր շարքը Չինաստանի համար Գիտնականները պարզել են, թե երբ է մոլորակի վրա հայտնվել արաբիկա սուրճը Բժիշկ անեսթեզիոլոգը հիվանդներին և գործընկերոջը թունավորել է մահացու դեղամիջոցներով Ավստրալացին, ահռելի դդումի մեջ նստած, անցել է Թումուտ գետը (տեսանյութ) «Փախավ». ոսկեպարցիներին թույլ չեն տվել Փաշինյանին հարց տալ
Հարցում

Ադրբեջանի իշխանություններն ուժեղացրել են կարծիքների ազատ արտահայտման նկատմամբ ճնշումները. Amnesty International

Ադրբեջանի իշխանություններն ուժեղացրել են կարծիքների ազատ արտահայտման նկատմամբ ճնշումները, մասնավորապես՝ քաղաքական էլիտայի շրջանում լայնամասշտաբ կոռուպցիայի բացահայտումից հետո: Այդ մասին նշում է Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը մարդու իրավունքների հետ կապված վիճակի վերաբերյալ իր ամենամյա 2016/2017 թվականների զեկույցում:


Զեկույցում նշվում է, որ միջազգային հանրության ուշադրությունը սևեռվել է Ադրբեջանի վրա այն բանից հետո, երբ սեպտեմբերին Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության ուսումնասիրման կենտրոնը թողարկեց զեկույց, որում Ադրբեջանի քաղաքական էլիտայի ներկայացուցիչները մեղադրվեցին փողերի լվացման մասշտաբային միջազգային սխեմայի իրագործման համար: Նշվել է, որ այդ գումարների մի մասը վճարվել է որոշ եվրոպացի քաղաքական գործիչների, որպեսզի նրանք, ի թիվս այլնի, օգնեն բարելավել մարդու իրավունքների ոլորտում Ադրբեջանի հեղինակությունը:

Կազմակերպությունը հիշեցնում է, որ ԵԽԽՎ-ն հոկտեմբերի 11-ին երկու քննադատական բանաձև է ընդունել Ադրբեջանի վերաբերյալ, երբ տեղեկություններ են հայտնվել, որ ԵԽԽՎ որոշ անդամներ նույնպես գումարներ են ստացել այդ սխեմայով: Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն հոկտեմբերի 25-ին պատժամիջոցների գործընթաց է նախաձեռնել Ադրբեջանի նկատմամբ՝ ընդդիմադիր գործիչ Իլգար Մամեդովի ազատ արձակման մասին ՄԻԵԴ-ի որոշումը չկատարելու պատճառով: Կազմակերպությունը նաև հիշեցնում է, որ 2017 թվականի մարտին քաղաքացիական հասարակության նկատմամբ բռնաճնշումների պատճառով դադարեցվել է Ադրբեջանի մասնակցությունը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի՝ նավթագազային ոլորտում թափանցիկությանն առնչվող նախաձեռնությանը:

Իրավապաշտպանները փաստել են, որ առաջատար իրավապաշտպան կազմակերպությունները չեն կարողացել վերսկսել իրենց աշխատանքը: Իշխանությունները վերացրել են մնացած մի քանի քննադատական տրամադրված կազմակերպությունները՝ սահմանափակող օրենքների և հետապնդումների միջոցով: Պետությունը շարունակում է փաստացիորեն վերահսկել բոլոր հիմնական ԶԼՄ-ները: Իրավապաշտպանները նշում են, որ երկրում անցած տարվա ընթացքում արգելափակվել է անկախ լրատվական գործակալությունների հասանելիությունը, իսկ նրանց սեփականատերերը ձերբակալվել են: Երկրի իշխանությունների քննադատների դեմ հարուցվել են քաղաքական շարժառիթ ունեցող գործեր, և նրանք ազատազրկվել են ոչ արդարացի դատավարությունների արդյունքներով: Իշխանությունները շարունակել են անկախ լրագրողների և բլոգերների ձերբակալությունները:


Իրավապաշտպանների խոսքերով՝ Ադրբեջանում իրականացվել է համացանցում քննադատական խոսքերի դեմ արշավ, և չնայած նրան, որ երկրում ազատ են արձակվել մի քանի խղճի կալանավորներ, բռնաճնշումների ընթացքում նրանց տեղը կարճ ժամանակ անց զբաղեցրել են նորերը: Ադրբեջանցի իրավապաշտպանների տվյալներով՝ քաղաքական շարժառիթներով ազատազրկված է մնում ավելի քան 150 մարդ, և նրանց թիվը շարունակում է աճել:


Իրավապաշտպան կազմակերպությունում նաև նշել են, որ երկրում կամայականորեն ձերբակալվել են ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ և ենթարկվել են դաժան վերաբերմունքի: Կալանքի տակ կասկածելի մահվան դեպքերն այդպես էլ արդյունավետ հետաքննության չեն արժանացել:


Ադրբեջանի իշխանություններն ուժեղացրել են երկիրը լքած ընդդիմադիր հայացքների տեր անձանց նկատմամբ ճնշումները: Նրանցից շատերին անօրինական միջոցներով վերադարձրել են Ադրբեջան, իսկ նրանց բարեկամները ենթարկվել են ճնշումների: Իրավապաշտպանները հիշեցնում են Թբիլիսիում առևանգված լրագրող Աֆղան Մուխթարլըի դեպքը:


Իրավապաշտպան կազմակերպությունը նաև անդրադարձել է Բելառուսի իշխանությունների կողմից Ադրբեջանին արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինին, որը Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի վերաբերյալ քննադատական արտահայտություններով էր հանդես եկել համացանցում: Իրավապաշտպանները հիշեցնում են, որ հուլիսին Բաքվում դատարանը նրան դատապարտել է երեք տարվա ազատազրկման՝ Լեռնային Ղարաբաղ այցելության համար:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan