Ռուսաստանում ցուցադրության են հանվել լեգենդար հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանների «ոսկեզօծ» դիմանկարները
Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը բացել է «Ռուսական արտաքին հետախուզության պատմության ոսկե էջերը» խորագրով ցուցահանդեսը:
Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ռուսական պատմական հասարակության տանը բացված ցուցահանդեսի շրջանակում ներկայացված են անվանի հետախույզների՝ ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով պոլիգրաֆիկ ոսկով մշակված դիմանկարները:
Ընդհանուր առմամբ, ներկայացված է 29 հայտնի հետախույզի դիմանկար՝ այդ թվում նաև հայ Գևորգ և Գոհար Վարդանյաններինը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի անօրինական հետախուզության 95-ամյակի առթիվ ՌԴ պետական հսկողության հազվագյուտ ալմաստն անվանակոչվել է խորհրդային լեգենդար հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանների պատվին:
Հայ հետախույզների պատվին անվանակոչված քարի յուրահատկությունն այն է, որ այն իրենից ներկայացնում է երկու սերտաճած ալմաստ:
Դա բնության մեջ հազվագյուտ երևույթ է: