Շոգեբաղնիքի այցելուները հրդեհի պատճառով մերկ վիճակում դուրս են ցատկել պատուհանից (լուսանկարներ, տեսանյութ)
Չինաստանի Յի շրջանի հանրային շոգեբաղնիքներից մեկում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով այցելուները ստիպված են եղել մերկ վիճակում դուրս գալ հաստատության պատուհանից:
Դեպքի վայր ժամանած հրշեջների խոսքով՝ հարևան շենքերի բնակիչները սրբիչներ են առաջարկել հաստատության այցելուներին, որպեսզի նրանք ծածկվեն:
Mirror-ի հաղորդմամբ՝ կրակը տարածվել է այնպիսի արագությամբ, որ շոգեբաղնիքի այցելուներն ու աշխատակիցներն իրենց իրերը հավաքելու ժամանակ ու հնարավորություն չեն ունեցել: Արդյունքում նրանք ստիպված են եղել մերկ վիճակում դուրս գալ փողոց:
Նշվում է, որ հրշեջներին չի հաջողվել պարզել հրդեհի պատճառը: Ենթադրվում է, որ հրդեհը հաստատության անսարք սարքավորումների աշխատանքի հետևանքն է: