Տաքսիստը զբոսաշրջիկին երկար ճանապարհով տանելու համար կանգնել է դատարանի առաջ
Ստամբուլի ասիական կողմից տաքսի նստած արաբ զբոսաշրջիկին ասիական կողմի օդանավակայան տանելու համար տաքսու վարորդը շատ ուղեվարձ վերցնելու նպատակով նրան եվրոպական մասով է տարել։
Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ դատարանի առաջ կանգնած տաքսու վարորդը զբոսաշրջիկին երկար ճանապարհով օդանավակայան տանելու հետեւանքով զբոսաշրջիկը ուշացել է օդանավից։ Ավելի ուշ պարզվել է, որ տաքսու վարորդը օդանավակայանին շատ մոտ գտնված զբոսաշրջիկին վերցնելուց հետո նրան տարել է Ստամբուլի եվրապական մաս, որից հետո նոր բերել ասիական մասում գտնվող Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայան։ Տաքսու վարորդը դատարանում պնդել է, թե ճանապարհը չիմանալու պատճառով է զբոսաշրջիկին երկար ճանապարհով տարել։
Մեղադրող կողմը տաքսու վարորդի համար պահանջել է 3–ից 10 տարվա ազատազրկում։