Սաակաշվիլին խոստացել է «շատ շուտով» Ուկրաինա վերադառնալ
«Նոր ուժերի ռուխ» շարժման ղեկավար Միխայիլ Սաակաշվիլին խոստանում է «շատ շուտով» Ուկրաինա վերադառնալ: Այսպես է նա մեկնաբանել մինչեւ 2021 թվականը իր մուտքի արգելքը Ուկրաինա:
«Եկենք իրերն իրենց անուններով կոչենք. ինձ երկրից դուրս է հանել վախից խենթացած թմրավաճառը, որ իրեն եւ իր թիմին տաշտակից չհեռացնեն եւ չգիտես ինչու նա մտածում է, որ եւս 3 տարի կմնա:
Նրանք կարծում են, որ Սաակաշվիլին ազգային բողոքի շարժիչն է եւ դրանով նրանք կազատվեն ազգային դժգոհությունից: Հերթական հիմար սխալը:
Ինձ հետ, թե առանց ինձ, այս իշխանության վերջն արդեն եկել է, իսկ ես «շատ շուտով» Ուկրաինա կվերադառնամ, շատ ավելի շուտ, քան 3 տարուց: Միգուցե Պյոտր Ալեքսեւիչին (Պորոշենկո)բանտ ծանրոց տանեմ՝ ի հիշատակ մեր ուսանողական տարիների, ես հիշաչար չեմ...», - Facebook-ի իր էջում գրել է Սաակաշվիլին: