1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 22 սեպտեմբերի 2018թ., 00:00
«Հայկական հողում ոչ մի վախ չկա». հայտնի ռուս բլոգերը պատմել է Արցախ կատարած այցի մասին Օրվա հանդիպումների անոնս Դեռ շարունակվում են քննարկումները ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի գաղտնալսման վերաբերյալ. ե՞րբ է եղել այն Թրամփը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրել է Լինն Թրեյսիի թեկնածությունը Հայաստանում լռության օր է Գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող համալսարանը փակվում է Աննա Հակոբյանն ու Արփինե Հովհաննիսյանը Սանկտ Պետերբուրգ են մեկնել տարբեր օդանավերով Վենետիկում զբոսաշրջիկներին կարգելեն նստել սալահատակին եւ եկեղեցիների եւ տաճարների աստիճաններին Ռուսական «Սբերբանկի» հաշիվներից մեկ ամսվա ընթացքում 1.2 մլրդ դոլար են դուրս բերել Շառլ Ազնավուրը չորրորդ անգամ պապիկ է դարձել Արցախը «երբևէ չի ստանա Ադրբեջանի ինքնիշխանությունից դուրս որևէ կարգավիճակ» Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծությունները Վարդան Մինասյանը հեռացել է ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից Լենինը ցանկանում է խոչընդոտել Հիտլերին քաղաքապետ դառնալու հարցում Մեր երկիրը հաղթահարելու է դժվարություններն արժանապատվությամբ և ունենալու ենք իրական ժողովրդավարություն. Ռ. Քոչարյան Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնի գույներով Դոն Պիպոն ազատ է արձակվել ՊԵԿ-ը դադարեցրել է գրեթե բոլոր ստուգումները ՀԱՊԿ-ը հասկացրել է, որ Երևանն իր վրա հույս չդնի Թուրքիայում վերջին 5 տարում բռնության է ենթարկվել շուրջ 60.000 բուժաշխատող Նոր իշխանությունը գնում է նախորդների ճանապարհով «Ալի» ուժեղ փոթորիկը թույլ չի տվել Boeing-ին վայրէջք կատարել (տեսանյութ) Երեւանում 26 երթուղի դադարեցրել է աշխատանքը Երեւանի կենտրոնում դանակահարվել են երկու եղբայրները Դատախազությունում քաոս է Վարչապետի հրաժարականը՝ ԱԺ-ն լուծարելու միակ տարբերակ Նախարարները դիմել են վարչապետին՝ նոր կառույց ստեղծելու խնդրանքով Միհրան Պողոսյանի ընկերությունը ընկել է դատարանի դռները Եվրոպայի լիգա. Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է «քաղտեխնոլոգ, ռեպետիտոր եւ հոգեբան» վարձել Հայկ Մարությանի համար Խորհրդարանի լուծարումը չի կարող լինել մեկ մարդու կարծիք կամ ցանկություն. Արա Բաբլոյան Օրվա երաժշտություն. Շոստակովիչ՝ ութերորդ սիմֆոնիա Անկախությունը յուրօրինակ հրաշք է Ուրիշ Հայաստան. մերժված հնի և չստեղծվող նորի միջև Ո՞մ եք տեսնում Երեւանի քաղաքապետի պաշտոնում Տարոն Մարգարյանը հարցաքննվել է. Վանեցյանը հաստատեց Արթուր Վանեցյանը հարցաքննվել է իր և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման գործով Վանաձորում գիշերային ակումբ այցելելը խիստ վտանգավոր է կյանքի համար Թբիլիսին որոշել է մեկ տարով հետաձգել ցամաքային ճանապարհով հացահատիկի ներկրման արգելքը Թուրք բարձրաստիճան խորհրդարանականը Բաքվում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին WADA-ն չեղյալ հայտարարեց Ռուսաստանի հանդեպ սահմանված պատժամիջոցները Հայաստանի Անկախության տոնի առթիվ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին Բաքուն «սադրանք» է որակում Փաշինյանի վերջին այցը Արցախ Վանաձորում ծեծկռտուքն ավարտվել է սպանությամբ Պուտինը անձամբ փորձարկել է «Կալաշնիկով»-ի նոր դիպուկահար հրացանը Այսօր Վազգեն Առաջինի ծննդյան օրն է «Զվարթնոց» օդանավակայանը ՝ բրիտանական Daily Mail-ի ուշադրության կենտրոնում (Լուսանկարներ) Թուրքիայում ծեծել են ազգայնական կուսակցության առաջնորդին հայ անվանողին Քաղաքապետի թեկնածուների բանավեճի օրն ու ժամը հայտնի են Անսարք բանկոմատը ամերիկացուն միլիոններ է բերել Հայաստանի կողմից սահմանային իրավիճակի հետ կապված ոչ մի դիմում չի ներկայացվել ՀԱՊԿ-ին. ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ 2 տոննա սունկ. Կիմ Չեն Ընը յուրահատուկ նվեր է մատուցել Հրվ. Կորեայի նախագահին ՀՀ կառավարությունը ռուսական կողմի հետ գազի գնի շուրջ դեռևս բանակցություններ չի վարում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում կրկին 100-րդն է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը՝ Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակի մասին Փաշինյան-Թրամփ հանդիպում չի կայանալու (Տեսանյութ) Կիրկորովն ու Բասկովը ներողություն են խնդրել Ibiza սկանդալային տեսահոլովակի համար (տեսանյութ) «Վանը դարձրին Հայաստան». թուրք ազգայնականները դժգոհել են Վանում հայ զբոսաշրջիկների առատությունից Զարմանալի է, որ բարձրաստիճան քաղաքական պաշտոնյաները նման բիրտ լեզու են օգտագործում. գերմանացի մասնագետը՝ Երևանում քարոզարշավի մասին Ամերիկացիները մերժում են Նիկոլին Ոստիկանները հանցավոր խումբ են բերման ենթարկել Հարավային Օսիան պատրաստ է քննարկումներ սկսել Վրաստանի հետ Իտալիան Ավստրիայի հետ ընդհարման շեմին է Ագահ միլիոնատերը կնոջ մոտ աղքատ է ձևացել, սակայն ինքն իրեն մատնել է Ձեր նորընծա որոշ փոխնախարարների մի քանի խորհուրդ տվեք. Արփինե Հովհաննիսյանը դիմել է ԱԳ նախարարին «Հայոց լեզու» առարկայից ավարտական քննության անցկացման աշխատանքները կիրականացնի ԳԹԿ-ն Հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգվում է մեկ տարով Կառավարությունն ԱԳՆ-ին հատկացրեց 109 մլն 296 հազ. դրամ Մենք կողմ ենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ոստիկանությունը հայերեն-ֆրանսերեն զրուցարան նվիրեց կառավարության անդամներին Երեւանի ավագանու ընտրություններին ընտրակաշառք տալու դեպքի առթիվ երկրորդ քրգործն է հարուցվել. դատախազություն ՕԵԿ-ը Նիկոլ Փաշինյանի կողքին է եւ պահանջում է արտահերթ ընտրություններ Արդարադատության նախկին նախարարը գովերգել է Նիկոլ Փաշինյանին եւ Սամվել Ալեքսանյանին. նրանց նմանը չկա Թուրքիայում ադրբեջանցի խոշոր գործարար է սպանվել Ավտոտրանսպորտով հացահատիկային բեռների ներկրման արգելքը հետաձգվել է մինչեւ տարեվերջ Առողջապահության նախարարի ցանկալի մարդը «կտրվել է քննությունից» Փոխառություններ, ավելի քան 30 հազար ԱՄՆ դոլար. երեք երկրում դեսպանի ունեցվածքը Գիտնականներն առաջին անգամ փորձել են տիեզերքը մաքրել «աղբից» Առողջապահության նախարարը տապալում է շվեյցարական ամենամեծ ներդրումային նախագիծը
Հարցում

100 տարվա հետեւություններ

2018-ին լրանում է Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակը, ավարտվում է Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետը, ինչպես նաև փակվում է պետության կառավարման նախագահական էջը։

«Այլընտրանքային նախագծեր խումբը» սկսում է նոր նախագիծ՝ 100 տարվա հետևությունները։ Մենք տարբեր ժանրերի համակցությամբ կփորձենք փորձագիտական տեսակետից ներկայացնել մեր նորագույն պատմությունը, դրա ամենակարևոր կետերը։

100 տարին կարճ փուլ է՝ մեկ մարդու կյանքի տևողություն, մյուս կողմից՝ մեր ժողովրդի ու մեր պետության համար ծայրահեղ վայրիվերումների շրջան։ Այլ ժողովուրդներ ունեն հազարամյակներով չընդհատվող պետականության և նույնքան պետական մտածողության ավանդույթներ։ Մեզ մոտ ամեն ինչ մի տեսակ «ոտքի վրա է», ցաքուցրիվ։ Իրականում այսօրվա Հայաստանը մեր ընդհանուր անցյալի ու անցած ճանապարհի շարունակությունն է, ընդամենը մի հանգրվանը։ Այսօրը ճիշտ գնահատելու, ճիշտ հասկանալու համար մենք գոնե 100 տարվա կտրվածքով պետք է հասկանանք մեր ընթացքը, որպեսզի ամբողջական լինեն մեր պատկերացումները ներկայի և ապագայի շուրջ։

Հաճախ տպավորություն է ստեղծվում (և ոչ անհիմն), որ մենք միայն օրվա կտրվածքով ենք նայում մեր երկրում և մեր շուրջը կատարվող իրադարձություններին։ Ասես՝ դրանք չեն ունեցել արմատներ, չի եղել նախապատմություն, նախադեպեր։ Ինչո՞ւ են հայերն այդքան հեշտ հեռանում սեփական երկրից։ Նաև այն պատճառով, որ շատերն իրենց օտար են զգում նաև սեփական երկրում, սեփական պատմության մեջ։ «Օրվա կուրսով հայրենիք» չի լինում։ Մենք վստահ ենք, որ նորագույն պատմության առավել կարևոր դրվագների՝ նոր, առավել սառը հայացքով քննարկումները, դիտարկումները, բանավեճերը, օբյեկտիվ գնահատականները շատ կարևոր են մեր ներկան ամբողջականացնելու, հարցերն այլ՝ պաշտոնականից և արմատականից տարբեր տեսակետներով ներկայացնելու, Հայաստանում ապրող քաղաքացու շահը և հեռանկարը ձևակերպելու համար։ Թույլ կտա նաև ներկա սերունդների և պատմության համար մաքրել տասնամյակներով ձգվող ստերը, կեղծիքը, բամբասանքը։ Մենք քննարկման առարկա ենք դարձնելու թեմաների լայն շրջանակ՝ մեր երկրի կայացման ճանապարհը 1918 թվականից մինչև այսօր։

Այսօրվա՝ ամենաակտուալ թվացող հարցերը նույնպես քննարկելու ենք 100 տարվա ընթացքի և հետևությունների համատեքստում։ Օրինակ՝ հայ-թուրքական արձանագրությունները պետք է նայել հենց այդ համատեքստում՝ Սարդարապատից մինչև Ցյուրիխյան արձանագրություններ։ Հայաստանում մինչ օրս կան մարդիկ, որոնք իրենց կյանքի ընթացքում ականատեսն են եղել թե՛ Սարդարապատի կռվին, որով հիմք դրվեց մեր պետությանը, թե՛ Ցյուրիխյան արձանագրություններին, որով փորձ էր արվում կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները։

Մենք ժամանակային համատեքստում ենք քննարկելու հայ-իրանական, հայ-վրացական, հայ-ռուսական հարաբերությունները։ Բոլոր նշված պետությունները և մենք՝ նրանց հետ, անցել են էվոլյուցիոն փուլեր, և հարաբերությունները, հետևաբար, ունեցել են համարժեք էվոլյուցիոն ընթացք։ Պետական հիշողության պակասը մեզ շատ է խանգարում հիշել այդ ընթացքը, տարիների ընթացքում փոփոխված հարաբերությունների օրակարգը։ Բայց առանց դրա ուղղակի հնարավոր չէ ապահովել այսօրվա և ապագայի մեր խնդիրների և մեր օրակարգերի շարունակականությունը։

Մենք 100 տարվա ընթացքում կարողացել ենք ստեղծել պետություն։ 1918 թվականի փողոցներում ապրող մի քանի հարյուր հազար անօգնական, հիվանդ ու անտանիք փախստականներով մենք սկսել ենք պետություն կառուցելու գործը։ Հսկայական ջանքերով, հսկայական փոփոխություններով հասել ենք այսօրվան։ Մենք ցույց ենք տալու բազմաթիվ ոլորտների կայացման և զարգացման դժվար ընթացքը, մեր ստեղծածն ու ամեն առիթով ասելու ենք, որ մեր պետականությունը չպետք է վտանգվի այսօրվա կենցաղային վերնախավի պատճառով։ Պետք է փոխել այդ վերնախավը, ոչ թե՝ քաղաքացիությունը, հայրենիքը։

«Այլընտրանքային նախագծեր խումբը» շուտով սկսելու է հրապարակել այս նախագծի նյութերն իր կայքում և հատուկ հավելվածում, որի մասին լրացուցիչ կտեղեկացնենք մոտակա օրերին։ Մենք բաց ենք համագործակցության, հետաքրքիր առաջարկությունների և նոր գաղափարների համար։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

website by Sargssyan