«Առաքելական Հայաստան». «Ռոսիա.Կուլտուրա» հեռուստաալիքի երկրորդ ֆիլմը Հայաստանի մասին
«Ռոսիա. Կուլտուրա» հեռուստաալիքի «Պեշկոմ» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Միխաիլ Ժեբրակը իր երկրորդ՝ «Առաքելական Հայաստան» ֆիլմում պատմել է, թե ինչն են ամենից շատ զարմացնում օտարերկրացիներին Հայաստանում:
«Հայաստանին եւ Ռուսաստանին կապում են պատմությունը, մշակույթը, կրոնը: Հայկական պետությունը մկրտվել է IV դարի սկզբին, այն աշխարհի առաջին քրիստոնեական պետությունն է: Այսօր մենք ուղեւորվում ենք առաքելական Հայաստան,- նշում է հաղորդավարը ծրագրի անոնսում, - Զբոսանքի ընթացքում մենք կայցելենք Վաղարշապատ, Էջմիածին, Սբ. Հռիփսիմե եկեղեցի, Երեւան, Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Կամերային երաժշտության տուն, Գեղարդի վանք, Կոմիտասի հուշարձան, Սբ. Գայանե եկեղեցի եւ հայտնի Մատենադարան»: