Ընտրություններում հաղթանակի դեպքում Ժիրինովսկին խոստացել է «տեղափոխվել» Կրեմլից
Այս թեմայով
- Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին բանտում մահացել է
- Սիրիայում ՌԴ–ի հետ հակասությունը C-400–ների վրա չի ազդի
- Ռուսաստանը Թուրքիային կոչ է անում խստորեն կատարել Իդլիբի վերաբերյալ Սոչիի համաձայնագիրը․ Լավրով
- Ռուսաստանի հետ համատեղ հերթապահությունը կսկսվի մոտ ժամանակներս.Թուրքիայի պաշտպանության նախարար
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Ժիրինովսկին ընտրություններում հաղթանակի դեպքում խոստացել է երկրի ղեկավար օրգանները Կրեմլից նոր Մոսկվա տեղափոխել, այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք կկատարենք այն, ինչ խոստացել է նախագահ Մեդվեդեւը՝ ամբողջ վարչակազմը կտեղափոխենք նոր Մոսկվա: Կրեմլը պետք է պատմական, էքսկուրսիաների վայր լինի: Իսկ նախագահի վարչակազմի համար կարող ենք ժամանակակից շինություն կառուցել նոր Մոսկվայում», - ասել է Ժիրինովսկին «ստվերային կառավարության» կուսակցության շտաբի շնորհանդեսի ժամանակ:
Նա հավելել է, որ կտեղափոխեր այնտեղ բոլոր նախարարությունները, կառավարությունը եւ Պետդուման: «Լիցքաթափենք հին Մոսկվան»,- ավելացրել է Ժիրինովսկին:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահական ընտրությունները տեղի կունենան մարտի 18-ին: