Ուկրաինայում առեւանգել են հայազգի գործարարին, շղթայել են եւ փրկագին պահանջել
Կիեւում հանցագործներն առեւանգել են Ուկրաինայում հայազգի գործարար Սուրեն Մամայանին, շղթայել են եւ հարազատներից պահանջել 500 հազար դոլար փրկագին: Առեւանգումը տեղի է ունեցել փետրվարի 6-ին, իսկ փետրվարի 17-ին Կիեւի իրավապահները պարզել են տուժողի գտնվելու վայրը եւ ազատել նրան: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի ազգային ոստիկանության Կիեւի բաժնի մամուլի ծառայությունը, հաղորդում է Social media news-ը:
«Կալանավորվել են մի քանի դերակատարաներ, որոնք տուժողի հետ գտնվել են նույն տանը։ Այժմ շարունակվում են հետաքննական գործողությունները, որի արդյունքում կպարզվի հանգամանքները, շարժառիթները եւ հանգագործության մյուս մասնակիցների ինքնությունը»,-հաղորդել է ոստիկանության Կիեւի բաժնի պետ Անդրեյ Կրիշենկոն։
Տուժողը գործարար է, որը մասնավոր տանը ձեռնաշղթաներով անկողնուն շղթայված մնացել է գրեթե երկու շաբաթ է, նա պատմել է, որ իրեն լավ են վերաբերվել։ Ծեծել են միայն առեւանգման պահին։
Պատասխանելով լրագրողների հարցին, թե որտեղից չարագործները կարող էին տեղեկություն ունենալ, որ այդքան մեծ գումար կարող էր փրկագին վճարվել՝ Սուրեն Մամյանը պատմել է․ «Նրանք գիտեին, որ մենք միմյանց աջակցում ենք, եւ տղաս, մյուս հարազատներն ու բարեկամները կհավաքեին այդ գումարը»։ Տուժողը նաեւ շնորհակալություն է հայտնել իրավապահ մարմիններին իր ազատման օպերացիայի համար։
Լուրեր Հայաստանից - NEWS.am
! Այս նյութը հասանելի է նաև Русский Տպել
18
SHARES