Թերեզա Մեյի նստավայրի կատուն ԱԳՆ կատվի հետ կռվում պարտվել է (Լուսանկարներ)
Լարի կատուն, որն ապրում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի նստավայրում կռվել է Բրիտանիայի ԱԳՆ-ում ապրող կատվի՝ Պալմեսթերի հետ, հաղորդում է The Daily Mail-ը:
Կռվի ժամանակ Լարին կորցրել է վզակապը: Լրագրողները միաձայն հաղթանակը շնորհել են հաառակորդին:
«Երեւում է, Պալմեսթերի մոտ ավելի լավ է ստացվում մկներին որսալը», - գրում է թերթը:
«Դաունինգ սթրիթի այսօր առավոտվա դրաման՝ Լարի կատվի ճակատային բախումը ԱԳՆ-ի Պալմեսթերի հետ», — այսպես են անվանել կատուների կռիվը լրագրողները: