Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում. համանախագահ (ALDE)
Եվրոպայում բոլորը գիտեն ղարաբաղյան հակամարտության մասին:Այս մասին փետրվարի 16-ին ՀԱԿ-ի երեւանյան գրասենյակում ՀԱԿ-ի, ինչպես նաեւ Եվրոպայի ազատականների եւ ժողովրդավարների դաշինքի (ALDE) համանախագահների համատեղ ասուլիսին հայտարարեց ALDE-ի համանախագահ Հենրիխ Բախ Մորտենսենը:
Այդպես, նրա խոսքով, Եվրոպայում բոլոր քաղաքական ուժերը կողմ են այս հակամարտության խաղաղ կարգավորմանը: «Մենք բոլորս հասկանում ենք, որ սա հեշտ հարց է չէ եւ որոշակի լուծում է պահանջում: Մենք պետք է հասկանանք, որ այդ լուծումը երկար ժամանակ կխլի»,- ասել է Մորտենսենը:
Միեւնույն ժամանակ, համանախագահի խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է պատասխանատվություն ստանձնի հակամարտության լուծման համար` նշելով, որ եթե որեւէ հակամարտություն լուծելու ցանկություն կա, պետք է ջանք գործադրել, այլ ոչ թե գնալ հակամարտության ապակայունացմանը: Այնուամենայնիվ, նա որեւէ լուծում չառաջարկեց՝ նշելով, որ դա ԵԱՀԿ Մինսկի խմբի արտոնությունն է: