9 մ խորությամբ փոսը «կուլ է տվել» փողոցի մեքենաները (Տեսանյութ, լուսանկարներ)
Հռոմի փողոցներից մեկում 9մ խորությամբ փոս է առաջացել՝ «կուլ տալով» կայանված 6 մեքենա ու ստիպելով 20-ից ավելի ընտանիքի լքել իրենց տները:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, «ձագարը» բացվել է անսպասելիորեն: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները շտապել են տարհանել մոտակա շենքերի բնակիչներին:
Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջին մանրամասնել է, որ միջադեպի հետևանքով որևէ մեկը չի տուժել:
Աղբյուրը հավելում է, որ «ձագարի» առաջացման պատճառն անհայտ է: