Էրդողան-Թիլերսոն 3-ժամյա հանդիպումը թարգմանել է Չավուշօղլուն
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն է եղել Էրդողան-Թիլերսոն հանդիպման թարգմանիչը։
Թուրքական BirGun-ի փոխանցմամբ՝ Անկարայում ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կարեւոր հանդիպման թարգմանությունը թուրքական կողմը չի վստահել թարգմանիչներին եւ որպես թարգմանիչ է աշխատել Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն։
Արդեն փետրվարի 16-ին էլ սպասվում է Թիլերսոն-Չավուշօղլու հանդիպումը։
Թուրքիայի նախագահականի աղբյուրները հայտնում են, որ Էրդողան-Թիլերսոն հանդիպման գլխավոր թեմաներն են եղել Սիրիայի ու Իրաքի շուրջ զարգացումները։