Թուրք պրոֆեսորն Էրդողանից կես դոլար է պահանջում
Թուրքիայի հայտնի մտավորականներից, «Ներեցեք մեզ հայեր» ակցիայի կազմակերպիչներից Բասքըն Օրանը դատական հայց է ներկայացրել Թուրքիայի նախագահի դեմ։
Թուրքական Bianet կայքի փոխանցմամբ՝ Բաքսըն Օրանը դատական հայցում պահանջել է մեղավոր ճանաչել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խաղաղության կոչ արած մտավորականներին դավաճաններ անվանելու համար։
Բասքըն Օրանը որպես բարոյական փոխհատուցում խորհրդանշանական կես դոլար է պահանջել Էրդողանի դեմ դատական հայցում։
Նշենք, որ Աֆրին ներխուժելուց հետո մի խումբ թուրք մտավորականներ կոչ արեցին դադարեցնել պատերազմը, ինչին ի պատասխան, Թուրքիայի նախագահը նրանց հայրենիքի դավաճաններ անվանեց։