Հրայր Թովմասյանը ՀՀ ԱԺ նախագահին ներկայացրել է պաշտոնից հրաժարվելու դիմում
ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը ՀՀ ԱԺ նախագահին ներկայացրել է պաշտոնից հրաժարականի դիմում: Այդ մասին հայտնում են ԱԺ լրատվության վարչությունից։
«Սահմանադրության 83-րդ հոդվածի համաձայն ՍԴ անդամի թափուր պաշտոնում նշանակվելու համար ԱԺ-ին գրավոր ներկայացրել եմ Հրայր Թովմասյանի թեկնածությունը»,- ԱԺ նիստում այսօր ասել է Արա Բաբլոյանը:
Նշենք, որ երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել էր, թե հանձնաժողովի նախագահի պաշտոնում նշանակվելու է Գեւորգ Կոստանյանը, իսկ Հրայր Թովմասյանը առաջիկայում նշանակվելու է ՍԴ անդամ։