Ցուկերբերգը վաճառում է իր բաժնետոմսերը
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը վաճառում է իր բաժնետոմսերը Chan Zuckerberg բարեգործական հիմնադրամում ներդրումներ կատարելու համար, որը նա հիմնադրել է իր կնոջ՝ Պրիսցիլա Չանի հետ: Հիմնադրամը պետք է աջակցի գիտնականներին, գիտական հետազոտություններին եւ նախագծերին, որոնք բարելավում են մոլորակի իրավիճակը, հաղորդում է Hightech-ը:
Մեկ շաբաթվա ընթացքում Ցուկերբերգը վաճառել է 108 միլիոն դոլարի բաժնետոմսեր:
Receed-ը գրում է, որ հաջորդ 13 ամիսների ընթացքում Ցուկերբերգը կարող է ընդհանուր առմամբ 13 մլրդ դոլարի բաժնետոմսեր վաճառել: Ավելի վաղ Պրիսցիլան եւ Մարկը խոստացել էին հիմնադրամին փոխանցել իրենց FB-ի բաժնետոմսերի 99 տոկոսը: