Թուրքիայում կրկին կոտրել են Աթաթուրքի կիսանդրին
Թուրքիայի Մանիսա նահանգում անհայտ անձը կամ անձիք կոտրել են Աթաթուրքի կիսանդրին։
Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ Մանիսա նահանգի Քըրըքաղաչի շրջանի դպրոցի բակում տեղադրված Աթաթուրքի կիսանդրին 7 ամիս անց կրկին հարձակման է ենթարկել։
Առավոտյան դպրոց գնացած աշակերտները տսել են Աթաթուրքի կիսանդրին կոտրված եւ հայտնել դպրոցի տնօրենին։
Դպրոցի տնօրինությունը որոշել է նոր կիսանդրի չպատվիրել, քանի որ վտանգ կա, որ նորը նույն ճակատագրին է արժանանալու։