Մեքսիկայում աղջիկը տասնյակ մարդկանց ներկայությամբ անսպասելիորեն հրաժարվել է ամուսնության առաջարկությունից (տեսանյութ)
Համացանցում է հայտնվել տեսանյութ, որում երիտասարդ տղամարդը փողոցի բազմաթիվ անցորդների ներկայությամբ առաջարկություն է անում սիրած աղջկան, սակայն անսպասելիորեն մերժում է ստանում:
Դեպքը տեղի է ունեցել Մեքսիկայի Մոնտերեյ քաղաքում։ Դրսում տեղադրված բեմի վրա տղան ծնկի է գալիս աղջկա առջև ու նրան մեկնում ծաղկեփունջը՝ հավերժ սեր խոստանալով: Սակայն այն պահին, երբ տղան գրպանից հանում է մատանին, աղջկա տրամադրությունը կտրուկ փոխվում է: Նա հանկարծ ձեռքով փակում է բերանն ու գլուխը տատանելով մերժման նշան անում:
Տեսանյութը համացանցում մեծ քանակությամբ դիտումներ է հավաքել՝ դառնալով տարատեսակ մեկնաբանությունների պատճառ: