Ադրբեջանի ԿԸՀ-ն գրանցել է Ալիևի թեկնածությունը նախագահական ընտրություններում
Այս թեմայով
- ԵԱՀԿ-ն հրապարակել է Ադրբեջանի նախագահական ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցը
- Ադրբեջանում ընտրախախտումների մասին բարձրաձայնած միջազգային դիտորդները կանչվել են ԱԳՆ
- Ադրբեջանի ընդդիմությունը նախագահական ընտրությունների արդյունքները չի ճանաչում
- Ադրբեջանում մեկնարկել են նախագահական ընտրությունները. պայքարում է 8 թեկնածու
Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության ղեկավար Իլհամ Ալիևի թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:
Չորեքշաբթի ԿԸՀ նիստի ժամանակ նշվել է, որ Իլհամ Ալիևի թեկնածությունը հաստատելու համար կան բոլոր հիմքերը: Այնուհետև այդ հարցը դրվել է քվեարկության և ընդունվել է:
Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին տեղի է ունեցել իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության VI համագումարը: Համագումարին միաձայն որոշում է կայացվել ապրիլի 11-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում կուսակցության նախագահ Իլհամ Ալիևի թեկնածությունն առաջադրելու մասին: