Ռուս տիեզերագնացը շնորհավորել է բոլորին Սբ Վալենտինի օրվա առթիվ՝ կիսվելով Վանա լճի «սրտաձև» լուսանկարով (լուսանկար)
Ռուս հայտնի տիեզերագնաց Սերգեյ Ռյազանսկին իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Արևմտյան Հայաստանի Վանա լճի լուսանկարը՝ շնորհավորելով բոլորին Սբ Վալենտինի օրվա առթիվ: Տիեզերքից արված լուսանկարում Վանա լճի ջրերը հետաքրքրական կերպով սիրտ են պատկերել:
«Բոլորին շնորհավորում եմ Վալենտինի օրվա առթիվ: Ահա այսպիսի անակնկալ է այսօր պատրաստել հայտնի աղի լիճը մոլորակի բնակիչների համար», - գրել է Սերգեյ Ռյազանսկին: