Չինաստանում ուղեւորուհին պայուսակի հետ մտել է ռենտգենի ապարատի մեջ (Տեսանյութ)
Չինաստանի Ջունգուան շրջանի երկաթուղային կայարաններից մեկում անսովոր դեպք է տեղի ունեցել: Կինն իրերի հետ մտել է ռենտգենային սքաների մեջ, փոխանցում է South China Morning Post-ը։
Չնայած աշխատակիցների՝ իրեն ճառագայթման չենթարկելու հորդորներին ուղեւորուհին մտել է սքաների մեջ։
Տեսանյութում երեւում է, թե ինչպես է նա ամուր պահում իր պայուսակը։ Պետք է նշել, որ աշխատակիցները կասկածելի բան չեն գտել պայուսակի պարունակության մեջ։