Ռուսաստանը Մերձավոր արեւելքին տանկեր մատակարարելու խոշոր գործարք է կնքել
Ռուսաստանը խոշոր գործարք է կնքել, որով նախատեսվում է Տ-90ՄՍ տանկեր մատակարարել Մերձավոր արեւելքի երկրներից մեկին։
Այս մասին հայտնել է Ռուսաստանի Արդյունաբերական առեւտրի նախարար Դենիս Մանտուրովը։ Ընդ որում նախարարը չի ճշգրտել, թե հատկապես որ երկրի մասին է խոսքը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Դեկեմբերին ստորագրվել է խոշոր պայմանագիր Մերձավոր արեւելքի երկրներից մեկի հետ։ Ենթադրվում է, որ մոտ ժամանակներս եւս մեկ պայմանագիր կկնքվի տվյալ ապրանքատեսակի վերաբերյալ»,- ասել է նա ռազմական տեխնիկայի IDEX 2017 միջազգային ցուցահանդեսի ժամանակ։ Մանտուրովը նշել է, որ այդ տանկը երկու տարում փորձարկվել է մերձավորարեւելյան մի քանի երկրներում։