Ուկրաինայի արտաքին գործերի նախարարին ծաղրել են կոստյումի չափսի պատճառով
Սոցցանցերի օգտատերերը ծաղրել են Ուկրաինայի ՆԳ նախարար Պավել Կլիմկինին, որ նա Մյունխենում, «Նորմանդական քառյակի» ներքաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը ներկայացել է փորի վրա նեղ, չկոճկվող կոստյումով։
Հանդիպման այդ կադրը արդեն տարածվել է ամբողջ համացանցով, եւ օգտատերերը ենթադրել են, որ Կլիմկինը իր կոստյումը խնդրել է Պյոտր Պորոշենկոյից կամ Միխայիլ Սահակաշվիլիից, որոնք նույնպես, բազմիցս ոչ իրենց չափսով հագուստ են կրել։