Այսօր՝ 08 մայիսի 2024թ., 00:00
ՀՀ-ի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել՝ դիմակայելով մեզ ուղղված սպառնալիքներին. Օհանյան Ժամն է վերականգնելու մեր արժանապատվությունը ու արիական ոգին. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ Սահմանազատում չի կարող լինել շանտաժի միջոցով. երկրի ղեկավարը իրեն հայտնի կենդանու տեղն է դրել. Միքայել Սրբազան Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով, բռնության հետքեր չեն հայտնաբերվել Մեկ օրում 10 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը մայիսի 9-ին ժամը 16:00-ին հրավիրում է հանրահավաքի՝ Հանրապետության հրապարակում Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի 58 կիլոմետրով Քաղաքացիներին զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրերի տրման գործընթացը հստակեցվել է Առանց Փաշինյանի եւ Գրիգորյանի կառավարությունը 10 րոպեում, քննարկեց եւ ընդունեց 33 որոշում Նավթը շարունակում է էժանանալ, իսկ Հայաստանում բենզինի եւ դիվառելիքի գները չեն իջնում Ադրբեջանի Զաքաթալա ավարաբնակ քաղաքում զանգվածաբար թունավորվել են շաուրմայից Շիրակի թեմի առաջնորդը հարյուրավոր շիրակցիների հետ միանում է շարժմանը Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան Ինչ սպասել Պուտին-Փաշինյան մոսկովյան հանդիպումից Ադրբեջանը Թուրքիայի տարածքով նավթ է մատակարարում Իսրայելին 1.6 միլիոն հանդիսատես` Բրազիլիայում Մադոննայի անվճար համերգին Մենք պատերազմի մեջ չենք ոչ Ռուսաստանի, ոչ էլ ռուս ժողովրդի հետ․ Մակրոն «Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար մեղադրանք է ներկայացվել 2 երիտասարդի Ձուն այս տարվա ապրիլին 2.8 տոկոսով թանկ էր, քան մեկ տարի առաջ ԱՄՆ-ը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Միլլեր Հայտնի է պետությունների ղեկավարների ցուցակը, ովքեր կմասնակցեն մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի զորահանդեսին Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել Մոտ 35 հազար գերմանացի զինվոր պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնության հասնել դաշնակիցներին․ Շոլց Պետքարտուղարությունն առանց մեկնաբանության է թողել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203 Տեղումները կշարունակվեն Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը Ընդդեմ միակողմանի զիջումների. երթը դեպի Երևան շարունակվում է (տեսանյութ) Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում «Ճանապարհը հեշտ չէ». աշխատանքի բաժանում է արվել Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ Ինչո՞վ է նշանակալից Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունների հերթական փուլը. Մարկեդոնով Փաշինյանն այսօր կմիանա արշավին. Նա հրահանգել է թափով աշխատել սոցցանցերում Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու Աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքում Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան ՀՀ ԶՈՒ-ն անգամ այսօրվա պատրաստականության վիճակում ի զորու է ապահովել մեր դիրքերի պաշտպանությունը. Դավիթ Տոնոյան Իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները խաղաղ երթի նկատմամբ ապօրինի ուժ կիրառելու համար ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները չեն մասնակցի Պուտինի երդմնակալությանը․ Ուշակով Մայիսի 8-ին տեղի կունենա Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Լեհաստանում Հիտլերի դաշնակցի տան մոտ մասնատված մնացորդներ պարունակող զանգվածային գերեզման է հայտնաբերվել Գիտնականները վերականգնել են 75000 տարի առաջ ապրած նեանդերթալցի կնոջ արտաքինը Դատարանը հաստատել է Իտալիայի իրավունքն ամերիկյան թանգարանում ցուցադրված հին հունական քանդակի նկատմամբ Ինչպե՞ս հասկանալ, որ ձեր սմարթֆոնը կոտրել են և հետևում են ձեզ «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» վեպի առաջին հրատարակության բնօրինակ նկարազարդումը հանվել է աճուրդի «Վերջին դաս» կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Երևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի Տղամարդն առևանգել է ընկերուհուն, դրա պատճառով բանտ նստել, ազատ արձակվել և նորից առևանգել նրան ՔՊ-ական պաշտոնյան աստղաբաշխական գումար է նվեր ստացել օտարերկրյա ընկերությունից ՀՀ քաղաքացիները դեմ են ադրբեջանցիների հետ համակեցությանը․ հարցում Հնդկաստանի երկու քաղաքացի է կալանավորվել Երևանում սպանություն և խուլիգանություն կատարելու մեղադրանքով Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը դատական համակարգը դիտում է որպես քաղաքական ինստիտուտ․ ընդդիմադիր խմբակցություններ Անօրինական է մեր տեղաշարժն արգելելը․ ոստիկանները կրկին արգելեցին Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց (տեսանյութ) Երկրի ղեկավարը ո՞նց կարա ասի՝ ծառ տնկեք, որ թուրքին չտեսնեք. Սեյրան Օհանյան Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները Գտե՞լ եք Սամվել Վարդանյանին ստnրացնnղներին, իհարկե՝ ոչ, սա սև խարան է այս իշխանությունների վրա․ Արթուր Խաչատրյան Եթե ձեզ հավատացրել են, որ սահմանապահը զինված չի լինում կամ «ռագատկայով» է զինված լինում, այսպես չէ. Գեղամ Նազարյան (տեսանյութ) Երկրապահ համարվող կառույցը մեքենան վարել է դեպի բնակիչները, այդ հանցագործությունը կանխելու համար մարդկանց փակել են․ Արծվիկ Մինասյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը Փարպի գյուղից հատուկ ակցիային մասնակցելու համար Երևան էր եկել 70-ամյա մի մարդ Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Freedom House-ը մտահոգություն է հայնել, որ Հայաստանում կալանքը, որպես խափանման միջոց հաճախ է կիրառվում ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (տեսանյութ) Մինչև լուսադեմ ոստիկանական ուժերը չեն թողել մարդ մտնի Կիրանց․ ինչ իրավիճակ է եղել Կիրանցում գիշերը Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը
Հարցում

Շարժում, որ փոխեց մեր կյանքը - 2

Մաս 2

Փետրվարի 23-ից սկսած Թատերական հրապարակում անցկացվող հանրահավաքների մասնակիցների թիվը հաշվվում էր հարյուր հազարներով: Այնտեղ էին սոցիալական բոլոր շերտերը, այնտեղ էին պատանիները, երիտասարդները, ուժերի ծաղկման շրջանում գտնվող կանայք եւ տղամարդիկ, ինչպես նաեւ տարեցները: Բոլորը պահանջում էին Հայաստանին միացնել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը:

Գրեթե բոլորն այնքան միամիտ էին, որ կարծում էին, թե մի քանի օր հրապարակում կանգնելուց հետո իրենց պահանջը կբավարարվի: Եւ ինչպե՞ս չկարծեին, եթե իրենց պահանջն արդար էր, իսկ Երեւան էին եկել քաղբյուրոյի անդամներ Դոլգիխն ու Լուկյանովը:

Այդ օրերի միամտության մասին է վկայում նաեւ Պարույր Հայրիկյանի տարածած թռուցիկը, որի վրա գրված էր.

«Հեռագիր. ՄՈՍԿՎԱ ԽՍՀՄ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահության նախագահ Մ. Ս. Գորբաչովին
Երեւան 20 փետրվարի 1988թ.

Քուռից հարավ հայկական տարածքները ուրիշներին է տրված Մոսկվայի կամքով: Մոսկվան էլ պիտի ուղղեր իր սխալը, բայց մեր տասնամյակների սպասումը չիրականացավ: Այն ժամանակ Ստալինն էր՝ ԹՇՆԱՄԱՑՐՈՒ ՈՐ ՏԻՐԵՍ: Իսկ ա՞յժմ... Այժմ Արցախի բնակչությունն ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ իրավունքով վճռել է միանալ Հայաստանին: Եթե Մոսկվան հրաժարվել է ստալինյան գործելակերպից, պետք է ԱՆՀԱՊԱՂ վավերացնի Լեռնային Ղարաբաղի բնակչության որոշումը:

ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
Պարույր Հայրիկյան/ Երեւան 71 Սովետաշեն 14-2»:

Երբ հանրահավաքի մասնակիցների շրջանում տարածվում էր այս թռուցիկը հարթակում կանգնածները սա համարեցին սադրանք, իսկ Սիլվա Կապուտիկյանը կոչ արեց չվերցնել դրանք, քանի որ «մորուքով այդ կարճահասակ մարդը» այլ նպատակներ է հետապնդում: Ես ուզում էի գտնել այդ մարդուն, բայց չտեսա:

Այսպիսին էինք մենք 1988-ի փետրվարին:

Հանրահավաքների մասնակիցների մեջ կային նաեւ մարդիկ, որոնք անկեղծորեն խոստովանում էին, որ մինչեւ ցույցերը չեն էլ իմացել, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում է: Իսկ ոմանք կարծում էին, թե Սփյուռքը Լիբանանի մոտ գտնվող հայերով բնակեցված երկիր է:

Արդեն փետրվարի 24-ից սկսած սկսեցին Երեւան գալ ցուցարարներ Հայաստանի տարբեր շրջաններից: Նրանց մուտքը Ազատության հրապարակ մեծ ոգեւորություն եւ հուզմունք էր առաջացնում: Փետրվարի 24-ի հանրահավաքին հավաքվել էր մոտ երկու հարյուր հազար մարդ, գուցե մի փոքր ավելի, բայց բոլորը ասում էին, թե մեկուկես միլիոնանոց հանարահավաք է: Այն ժամանակ գրեթե բոլորը հավատում էին, որ հենց այդպես է: Օրվա ելույթներից ոչինչ չեմ հիշում՝ չի տպավորվել: Միայն տպավորվեց եւ հիշողությանս մեջ մնաց, որ Կարեն Դեմիրճյանը եւ ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրոյի անդամ Լուկյանովը խոստացան հանդես գալ հատուկ հայտարարությամբ:

Հաջորդ օրը ժողովրդին դիմեց Վազգեն Ա կաթողիկոսը, իսկ հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ «Արմենպրեսսը», հեռուստատեսությունը եւ «Հայկինոն» համախմբվել են ժողովրդի հետ: Այս մասին այնպիսի շեշտադրմամբ հայտարարվեց հրապարակում, կարծես թվում էր, թե վերջ՝ եթե նրանք համախմբվեցին՝ ուրմեն Արցախի հարցը լուծվեց:
Թատերական հրապարակում կրկին հարյուր հազարավոր մարդիկ էին, շարքերը խիտ, եւ ոմանք՝ առավել հուզականները եւ թույլերը, վատ էին զգում եւ արդեն իսկ հրապարակի մոտ հերթապահում էին շտապօգնության ավտոմեքենաները:

Փետրվարի 26-ին Կարեն Դեմիրճյանն իր խոստումը կատարեց: ՀԿԿ կենտկոմի պլենումն անդրադարձավ Ղարաբաղի հարցին: Ավելին, պլենումը դիմեց քաղբյուրոյին՝ խնդրելով Լեռնային Ղարաբաղի խնդրին տալ արդարացի լուծում: Ի դեպ, գրեթե բոլոր ցուցարարները, հանրահավաքի մասնակիցները ցնցված էին, որ պլենումի որոշումը ժողովրդի առաջ կարդաց Կարեն Դեմիրճյանը: Նրան սիրում էին, այժմ սիրեցին ավելի շատ:

Հանարահավաքի մասնակիցները, իսկ ավելի ճիշտ հանրահավաքը վարողները հայտարարեցին, որ եթե առաջիկայում չլուծվի Ղարաբաղի հարցը, ապա եւս մեկ հանրահավաք տեղի կունենա: Հրապարակում թեւածում էր այն միտքը, թե Արցախը Ադրբեջանից վերցնելն ու Հայաստանին հանձնելը ժամերի հարց է:

Նույն օրը երեկոյան ԽՍՀՄ ղեկավար Միխայիլ Գորբաչովի անունից հայ ժողովրդին հեռուստատեսությամբ դիմեց քաղբյուրոյի անդամ Վ. Ի. Դոլգիխը: «Ուստի եւ այս կապակցությամբ ուղղակի կասեմ, որ ՍՄԿԿ կենտկոմի քաղբյուրոն լրջորեն մտահոգված է ներկայումս Ղարաբաղի հարցի շուրջը կրքերի, հույզերի անթույլատրելի բորբոքումից»,- ասաց Դոլգիխը, եւ եթե այն ժամանակ շատ միամիտ չլինեինք, կհասկանայինք, թե ինչ է նա ակնարկում եւ ասում: Ավելին, նա շատ պարզ ասաց, որ միտինգների անցկացումն անթույլատրելի է: Եւ հենց նա հայտնեց, որ հայերի եւ ադրբեջանցիների միջեւ Լեռնային Ղարաբաղում ընդհարումներ են եղել եւ կան զոհեր:

Դոլգիխը չմոռացավ ասել, որ հանրահավաքները խաթարում են մարդկանց նորմալ կյանքը եւ առաջացնում նրանց բողոքը: Նրանք, ովքեր այդ պահին լսում էին Դոլգիխին, բնականաբար վրդովվում էին, հուզվում, անգամ վատ զգում: Ժողովրդին մի փոքր հանգստացրեց Դոլգիխի հետեւյալ ձեւակերպումը. «Ակտիվը ՍՄԿԿ Կենտկոմին խնդրեց ՍՄԿԿ Կենտկոմի պլենումը նախապատրաստելիս Լեռնային Ղարաբաղի պրոբլեմը բազմակողմանիորեն քննության առնել այդ կարգի ուրիշ հարցերի կոմպլեքսում»:

Լուսանկարում Դոլգիխը ձախից երկրորդն է

Նույն պահին ադրբեջանցիներին դիմում էր քաղբյուրոյի մեկ այլ անդամ՝ Լիգաչովը, բայց այդ մասին հայ ժողովուրդը դեռ չգիտեր: Ժողովուրդը հուզված եւ զայրացած, ինչպես նաեւ անհասկանալի սպասումով հաջորդ օրը քննարկում էր Դոլգիխի ելույթը:

Փետրվարի 27-ին հանրահավաքի մասնակիցների թիվը կրկին շատ մեծ էր: Ոմանք կարող են պնդել, թե մեկուկես միլիոն, ոմանք մեկ միլիոն: Բնականաբար, իրականում հավաքվել էր ոչ ավելի, քան երկու հարյուր հազար մարդ, բայց երեք եւ կես միլիոնանոց երկրի համար դա շատ մեծ թիվ էր:

Եթե չեմ սխալվում, հանրահավաքներից մեկի ժամանակ Զորի Բալայանն առաջարկել էր վեր բարձրացրած երկու մատների փոխարեն այսուհետ բռունցք ցույց տալ: Բոլորը համաձայնեցին: Եւ փետրվարի 27-ին, ելույթ ունեցողներից մեկը հիշեցրեց Բալայանի կոչի մասին, որն այդ օրը հանրահավաքին, եթե չեմ սխալվում, չէր մասնակցում: Իսկ հետո ելույթ ունեցողները ժողովրդին սկսեցին բացատրել, որ սրանով պետք է մեկ շաբաթ տեւած ցույցերը դադարեցնել եւ սպասել Մոսկվայի որոշմանը:

Մենք այնքան միամիտ էինք, որ հավատում էինք, որ Մոսկվան տեսնելով այսքան հուզախռով մարդկանց մի հրապարակում, վերցնելու է եւ Արցախը նվիրելու է Հայաստանին: Անգամ առաջարկ եղավ, որ հաջորդ հանրահավաքը անցկացնել մարտի 23-ին: Ոմանք այս հայտարարությունից տխրեցին: Տխրեցին, քանի որ մտածում էին, թե Ղարաբաղի հարցը պետք է շատ շուտ լուծվի, իսկ հիմա ասում են հավաքվենք մարտի 23-ին:

Օրվա կամ շաբաթվա ամփոփումը տեղի ունեցավ հեռուստատեսությամբ: Նախ հեռարձակվեց հայտնի նկարիչ, գեղանկարիչ Գրիգոր Խանջյանի խոսքն ուղղված հայ ժողովրդին: Նա ասում էր, թե վստահ է, որ Ղարաբաղի հարցն արդարացի լուծում կստանա:

Հետո, երեկոյան 22.50 րոպեին «Վրեմյա» լրատվական ծրագրի հեռարձակումից անմիջապես հետո հեռարձակվեց Սիլվա Կապուտիկյանի խոսքը ժողովրդին: Նա տեղեկացրեց, որ Կրեմլում ինքը եւ Զորի Բալայանը հանդիպել են Միխայիլ Գորբաչովի հետ, եւ որ նա խոստացել է տարվա երկրորդ կեսին այցելել Հայաստան: Նա վստահեցրեց, որ խնդրիրն արդարացի լուծում կստանա:

Իհարկե, Գորբաչովը կատարեց իր խոստումը, նա տարվա երկրորդ կեսին իսկապես այցելեց Հայաստան, բայց դեկտեմբերի 7-ի սարսափելի եւ ավերիչ երկրաշարժից հետո, բայց այդ մասին ավելի ուշ: Իսկ վաղը Սումգայիթի ողբերգությունն էր:

Գեղամ Նազարյան

շարունակելի

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan