Ադրբեջանական «Ազադլիգ» պարբերականի բոլոր աշխատակիցներին հրավիրում են հարցաքննության
Փետրվարի 18-ին եւ 20–ին, «Ազադլիգ» թերթի խմբագրության վեց աշխատակիցներ հարցաքննվել են Ադրբեջանի գլխավոր դատախազության առանձնապես ծանր հանցագործությունների գծով քննչական վարչությունում։ Մասնավորապես, հարցաքննության են կանչվել Իլհամ Հուսեինը, Հայթեն Մամեդովան, Էլշան Շիրինովը, Վիդադի Մամեդովը, Խալիդ Գարեեւը եւ Ֆիզա Հեյդարովան,– հաղորդում է Turan-ը։
Ըստ լրագրողների, իրենց հարցաքննել են թերթի գործունեության, ներառյալ ֆինանսական հարցերի վերաբերյալ։
Լրագրողները հարցաքննվել են թերթի ֆինանսական տնօրեն Ֆաիգա Ամիրովայի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում։
Միեւնույն ժամանակ, «Ազադլիգ» թերթի դեմ, նույն քրգործի շրջանակներում, սկսվել է 2015-2016 թվականների հարկային գործունեության ստուգում։